Վստահ եմ՝ կմասնակցենք ԱԺ ընտրություններին․ Ալեք Ենիգոմշյան

«Հիմնադիր խորհրդարան»-ի քարտուղարության անդամ Ալեք Ենիգոմշյանից Hraparak.am-ը հետաքրքրվեց, թե պատրաստվո՞ւմ են մասնակցել Հայաստանի մի շարք քաղաքներում աշնանը կայանալիք քաղաքապետի ընտրություններին։

««Հիմնադիր խորհրդարանը», որպես կառույց, պետք է վերակազմակերպվի, քանի որ «Սասնա ծռեր» խմբի շատ անդամների խափանման միջոցը փոխվում է, նրանք դուրս են գալիս։ Այդ ողջ գործընթացների արդյունքում «Հիմնադիր խորհրդարանը» պետք է ստանա նոր կազմակերպչական ձեւ։ Թե ինչպիսին պետք է լինի այդ կազմակերպչական ձեւը՝ դեռ պարզ չէ, որովհետեւ պետք է շարունակվի ազատման գործընթացը։ Կա միայն հստակ որոշում, որ մասնակցելու ենք ընտրություններին։ Կարծում եմ, որ ԱԺ ընտրություններին ընդառաջ այդ կառույցը հստակ ձեւավորված կլինի։ Ինչ վերաբերում է Երեւանի ավագանու ընտրություններին, ապա պետք է սպասել ու տեսնել՝ լինելո՞ւ են արտահերթ ընտրություններ, թե՞ ավագանին ինքն է ընտրելու Երեւանի քաղաքապետ։ Այս պահին զուտ տեխնիկական պատճառներով մենք պատրաստ չենք մասնակցել այդ ընտրություններին։ Ամեն ինչ կախված է ժամկետներից։ Ինչ վերաբերում է մյուս քաղաքների ընտրություններին, ապա եթե հասցնենք կազմակերպչական աշխատանքները, ապա կմասնակցենք։ Վստահ եմ, որ կհասցնենք մասնակցել ԱԺ ընտրություններին»,- ասաց Ալեք Ենիգոմշյանը։

Մեկնաբանություն
X