CNBC-ն հատուկ ռեպորտաժ է ներկայացրել՝ նվիրված «Կինժալ» հրթիռների փորձարկումներին

Ռուսական հիպերձայնային «Կինժալ» հրթիռները անցել են արդեն 12 փորձարարական փուլ МиГ-31 կործանիչների վրա։ Այս մասին հայտնում է CNBC News-ը, մեկ ամբողջ ռեպորտաժ նվիրելով այս հրթիռների փորձարկման աշխատանքներին։

Ըստ հեռուստաընկերության տվյալների, ներկայումս իրականացվում են «Կինժալի»՝ ռմբարկուների վրա ադապտացնելու աշխատանքները։ Միաժամանակ նաեւ հաղորդվում է, որ առնվազն 3 հաջող փորձարկում է անցել, որոնցից մեկը եղել է 800 կմ հեռավորության վրա գտնվող թիրախին հարվածելու առաջադրանքի կատարումը։

Մեկնաբանություն
X