Ճապոնիայում ջրհեղեղից զոհերի թիվը հասել է 209-ի

Ճապոնիայի կառավարության ներկայացուցիչ Յոսիհիդե Սուգան հայտարարել է, որ տեղատարափ անձրեւների հետեւանքով առաջացած հեղեղումների պատճառով զոհերի թիվը հասել է 209-ի։ Այս մասին հայտնում է NHK-ն։

Ներկայումս անհետ կորած է համարվում 20 մարդ։ Նա նաեւ հավելել է, որ 60 հազար ոստիկաններ, փրկարարներ եւ զինվորականներ ներգրավված են որոնողա-փրկարարական աշխատանքներում։ Նշենք, որ ավելի վաղ զոհերի թիվը հաղորդվում էր 200, իսկ անհետ կորածներինը՝ 60։

Մեկնաբանություն
X