«Փաստ». Տաշիրի քաղաքապետը 40 միլիոն դրամից ավելի գումար է հայտարարագրել. 4 անշարժ գույք ունի

«Փաստ» օրաթերթը գրում է. «Լոռու մարզի Տաշիր համայնքի ղեկավար Էդգար Արշակյանը մի քանի անշարժ գույք ունի: Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին ներկայացված 2017 թ. տարեկան հայտարարագրի համաձայն՝ դրամական միջոցները տարեվերջին կազմել են 31 միլիոն դրամ, 18 հազար ամերիկյան դոլար ու 1200 եվրո: Եկամուտները ստացվել են 2 միլիոն 420 հազար դրամ աշխատավարձից եւ 1 միլիոն 800 հազար, 3 միլիոն 996 հազար ու 600 հազար դրամ՝ վարձակալության դիմաց ստացված վճարից:

Արշակյանը չորս անշարժ գույք ունի՝ երկու հասարակական նշանակության շինություն, մեկ առանձնատուն եւ մեկ՝ հողին ամրակայված այլ անշարժ գույք: Որպես շարժական գույք է հայտարարագրել «ZAZ 11055845» մակնիշի ավտոմեքենա»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Մեկնաբանություն
X