Իրավունք

ՊԵԿ նախագահը անուններ է տալիս՝ Սեդրակյան, Հարությունյան, Ծառուկյան․․․ (տեսանյութ)

Պեկ նախագահ Դավիթ Անանյանը այսօր, ի զարմանս մեզ, անուններ հրապարակեց։ Խոսքը վերաբերում է այն տնտեսվարող սուբյեկտներին, այս դեպքում՝ գազալցակայանների տերերին, որոնց պատկանող ընկերություններում ՊԵԿ-ը ստուգումներ է կատարել և խախտումներ հայտնաբերել։

Անանյանը մասնավորապես նշեց Մհեր Սեդրակյանի անունը, ում գազալցակայանում խախտում են հայտնաբերել, նաև ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանի անունը, ում գազալցակայանում ևս խախտում են հայտնաբերել։ Նա նշեց Ծառուկյանի անունը։

Hraparak.am-ը նկատեց, որ ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանը մշտապես խուսափում էր անուններ հրապարակելուց, ինչին ի պատասխան Անանյանը կատակով արձագանքեց, որ իրավիճակ է փոխվել և ինքը հիմա անունների ցուցակով է եկել՝ կանխատեսելով, որ նման հարց կարող էր հնչել։

Բայց երկար ման եկավ ու ցուցակն այդպես էլ չգտավ։ Ստիպված անունները հրապարակեց հիշողությամբ՝ խոստանալով, որ ավելի ուշ իրենց լրատվական ծառայությունը կհրապարակի ցանկը։

Մանրամասն՝ տեսանյութում։

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ

Մեկնաբանություն
X