Մարդիկ ինձ վերաբերվեցին որպես կնոջ, ով կարող է ազդել ամուսնու որոշումների վրա․ Աննա Հակոբյան (տեսանյութ)

Ժամեր առաջ «Բյուրական» արվեստի ակադեմիայում ազդարարվեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կնոջ՝ Աննա Հակոբյանի կողմից հիմնադրված «Իմ քայլը» հիմնադրամի գործունեության մեկնարկը:

Մեկնարկի արարողությանը ներկա էին ութ տասնյակից ավելի հյուրեր՝ դեսպանությունների նեկայացուցիչներ՝ գործարարներ, մշակութային գործիչներ։ Իր բացման խոսքում Աննա Հակոբյանը նախ անդրադարձավ հիմնադրամի գործունեությանը, ապա սկսեց ներկաների հետ կիսվել վարչապետի կնոջ կարգավիճակում իր հետ պատահած դեպքերի մասին․

«Խոստանում եմ, որ վարչապետի տիկնոջ կարգավիճակում իմ բոլոր քայլերը կլինեն բաց և բոլորի համար տեսանելի, և ես ամեն ինչ կանեմ կոնկրետ ու շոշափելի արդյունքներ գրանցելու համար՝ հանուն Հայաստանի և Արցախի Հանրապետությունների, դրանց քաղաքացիների, Սփյուռքի մեր հայրենակիցների և ամենաբարի ու վեհ գաղափարների»։

Մանրամասն՝ տեսանյութում։

Մեկնաբանություն
X