«Հրապարակ»․ Նախագահին են դիմել ՍԴ անդամի 5 թեկնածու

ՀՀ նախագահին են դիմել ՍԴ անդամի 5 թեկնածուները, այդ թվում՝ Վահե Գրիգորյանը, որը հավանական հավակնորդն է համարվում։ Հիշեցնենք, որ ՍԴ-ն դեռ վարույթ չի ընդունել 10-օրյա ժամկետին առնչվող Արմեն Սարգսյանի դիմումը։ Խոսքն առաջադրման ժամկետը խախտելու մասին է։ Եթե դիմումը մերժվի, Արմեն Սարգսյանն իրավունք չի ունենա թեկնածու առաջադրելու․ դա կանի կառավարությունը, որի հետ Սարգսյանը վերջին շրջանում տարաձայնություններ ունի։

ՀՀ նախագահի մամլո պատասխանատու Հասմիկ Պետրոսյանն ասաց․ «Այո, նախագահի գրասենյակ դիմել են 5 թեկնածու․ աշխատանքային խմբի անդամների եւ ՍԴ դատավորի հավակնորդների հետ տեղի է ունեցել անհատական զրույց, որից հետո աշխատանքային խմբի յուրաքանչյուր անդամ փակ ծրարով ներկայացրել է յուրաքանչյուր հավակնորդի վերաբերյալ խորհրդատվական կարծիք: Նշված ծրարները փոխանցվել են ՀՀ նախագահին, ամփոփվելուց հետո հանրապետության նախագահն ԱԺ կներկայացնի թեկնածուին: Քանի որ ոչ բոլոր հավակնորդներն են ցանկացել, որ իրենց մասնակցության մասին տեղեկատվություն հրապարակվի, ձեռնպահ ենք մնում մասնակիցների անունները հրապարակելուց»։

Մեկնաբանություն
X