Գյանջայում անիշխանությու՞ն է

Ադրբեջանի գլխավոր դատախազ Գարալովը, ՆԳ նախարար Ուսուբովը եւ պետական անվտանգության ծառայության տնօրեն Գուլիեիը երկրորդ օրն է՝ գտնվում են Գյանջայում: Տեղում նրանք հրավիրել են քաղաքային իշխանության եւ իրավապահ մարմինների աշխատակիցների ընդլայնված խորհրդակցություն:

Ուշագրավ է, որ երկու ոստիկանների սպանությունից հետո Գյանջայում իրավապահները որեւէ գործողություն չեն իրականացրել եւ միայն Բաքվից գործուղված ուժերն են սկսել ձերբակալությունները: Լրատվամիջոցները խոսում են գործով ինը ձերբակալվածների մասին, սակայն ոստիկանների սպանության մեջ կասկածվողներից միայն մեկն է նրանց թվում:

Մյուսի նկատմամաբ հայտարարվել է հետախուզում: Իրավիճակն ուղղակի իրենց վերահսկողության տակ առնելու՝ Ադրբեջանի ուժային կառույցների առաջին դեմքերի քայլը թույլ է տալիս եզրակացնել, որ Գյանջայի իրավապահները պարզապես չեն ցանկանում գործ ունենալ իսլամ արմատականների հետ: Գյանջայում փաստացի հաստատվել է արտաքին կառավարում:

Մեկնաբանություն
X