Մոսկվան հույս ունի, որ Հայաստանն ու Ադրբեջանը կոնկրետ պայմանավորվածություններ կկարողանան ձեռք բերել

Ռուսաստանի ԱԳ նախարարության խոսնակ Մարիա Զախարովան այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է նաեւ ԼՂ հակամարտության կարգավորման խնդրին։ «Այս հարցը քննարկվել է կողմերի վերջին շփումների ժամանակ։ Սկզբունքային հասկացողություն է ձեռք բերվել լրացուցիչ դիտորդների եւ դրանց տեղակայման հետ կապված։ Սակայն վերջնական որոշումը այս առնչությամբ կողմերը դեռեւս չեն կայացրել։ Ամենամոտ ապագայում կլինեն նախարարների խորհրդակցություններ, եւ մենք հույս ունենք, որ դրանից հետո էլի հանդիպումներ կլինեն, որոնց ընթացքում կողմերը կունենան հնարավորություն Լեռնային Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն առնչվող հարցերի լայն շրջանակ քննարկելու, ներառյալ նաեւ դիտորդների հարցը»,- ասել է Զախարովան։

Նա նաեւ հույս է հայտնել, որ Հայաստանն ու Ադրբեջանը կկարողանան կոնկրետ պայմանավորվածություններ ձեռք բերել հակամարտության գոտում լրացուցիչ դիտորդների տեղակայման հարցում։

Մեկնաբանություն
X