Մոտ ապագայում արտգործնախարարները կրկին կհանդիպեն

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հուլիսի 12-ին նախօրեին Բրյուսելում կայացած Մնացականյան-Մամեդյարով հանդիպման վերաբերյալ հայտարարություն են տարածել: «Նախարարները պայմանավորվել են մոտ համանախագահների հովանու ներքո հանդիպել մոտ ապագայում»- ասված է փաստաթղթում:

Համանախագահները նաեւ ընդգծել են, որ Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարները մտքեր են փոխարինել՝ կապված ղարաբաղյան հակամարտության գոտում ներկա իրավիճակի հետ եւ քննարկել հետագա քայլերը՝ «հիմնական բանակցություններին մասնակցելու համար»:

Կողմերը նաեւ դիտարկել են մի քանի հարցեր՝ ներառյալ վստահության ամրապնդման հնարավոր միջոցները: Համանախագահներն ընդգծել են լարվածության թուլացման եւ ռազմական հռետորաբանության կանխման կարեւորությունը, ինչպես նաեւ հաստատել իրենց պատրաստակամությունը՝ օգնելու կողմերին գտնել հակամարտության խաղաղ կարգավորումը՝ Հելսինկյան եզրափակիչ ակտի սկզբունքների, այդ թվում՝ ուժի չկիրառման, տարածքային ամբողջականության եւ ինքնորոշման իրավունքի սկզբունքների հիման վրա:

Մեկնաբանություն
X