Ռուսաստանցիները բնակկոմունալ տնտեսություններին պարտք են 1,4 տրիլիոն ռուբլի

Ընթացիկ տարվա առաջին եռամսյակում ռուսաստանցիների պարտքերը բնակկոմունալ տնտեսություններին աճել է 5,3 տոկոսով՝ հատելով 1,4 տրիլիոն ռուբլու սահմանը։ Այս մասին հայտնում է ռուսական «Известия»-ն։ Վարկային պատմությունների ազգային բյուրոյի գնահատմամբ, ռուսաստանցիների միջին պարտքի չափը այս ծառայությանը կազմում է 46 հազար ռուբլի։

Պարտապանների շարքում ոչ միայն սոցիալապես անապահով ընտանիքներն են, այլ նաեւ նորակառույց թանկարժեք բնակարանների շատ սեփականատերեր։ Մասնագետները նշում են, որ այս իրավիճակը կարող է փոխվել, երբ քաղաքացիները սկսեն ուղղակի վճարումներ կատարել ռեսուրամատակարար կազմակերպություններին։ Նշենք, որ ներկայումս այս հարցի հետ կապված Ռուսաստանում սպասում են օրենսդրական կարգավորման։

Մեկնաբանություն
X