Տարոն Մարգարյանին շատ անգամ հնարավորություն կլինի հարց ուղղելու

Երեւանի ավագանու «ՀՀԿ» խմբակցության ավագանու անդամ Նաիրա Նահապետյանն ավագանու նիստից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց, որ իրենց խմբակցությունում դեռ չեն քննարկել քաղաքապետի նոր թեկնածու առաջադրելու հարցը:

Հարցին՝ Տարոն Մարգարյանի ուղերձում չկար որեւէ բացատրություն հրաժարականի պատճառների մասին, Նահապետյանը պատասխանեց՝ իրան հարցրեք, էլի:

Դիտարկմանը, թե այլեւս հնարավորություն չի լինի հարցնելու Մարգարյանին, ավագանու անդամը նշեց՝ հնարավորություն դեռ շատ-շատ անգամ կլինի:

Մեկնաբանություն
X