Իսլամի ահազանգը

Բաքվի Նարդարան ավանում անցյալ գիշեր զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել, ինչի հետեւանքով մեկ անձ՝1993թ. ծնված Հաջի Ալիեւը դանակահարվել եւ ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց: Նարդարանը հայտնի է որպես հավատացյալների ավան, որտեղ փաստացի քաղաքացիական իշխանությունը չի գործում: Բացառված չէ, որ ծեծկռտուքը ծագել է կրոնական հողի վրա: Երկու օր առաջ հավատացյալները բողոքի ցույց էին կազմակերպել Ադրբեջանի մեծությամբ երկրորդ՝ Գյանջա քաղաքում, որն ավարտվել էր երկու բարձրաստիճան ոստիկանների սպանությամբ:

Այսօր առավոտյան Բաքու-Ղազախ ավտոճանապարհի 21-րդ կիլոմետրի հատվածում բեռնատար մեքենան խոյահարել է երթուղային ավտոբուսը: Մեկ հոգի տեղում մահացել է, տասնմեկը՝ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել տարբեր բուժհաստատություններ: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ: Դեռեւս պարզ չէ՝ դա սովորական վթա՞ր է, թե բեռնատարի վարորդը դիտավորյալ է կողահարվածել ավտոբուսին, ինչի հետեւանքով այն շրջվել է: Վերջին օրերին Ադրբեջանում պատահարների թիվը եւ բնույթը թույլ են տալիս ենթադրել, որ այդ երկրում ինչ-որ խորքային զարգացումներ են ընթանում: Լուսանկարում՝ Նարդարան ավանը անցած ձմռան զանգվածային անկարգությունների ժամանակ:

Վահրամ Աթանեսյան

Մեկնաբանություն
X