Փրկենք Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոցը նախարարի կամայականություններից․ աշխատակիցներ

Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի ողջ անձնակազմը հանդես է եկել հայտարարությամբ, ըստ որի՝ պահանջում են դադարեցնել հիվանդանոցի դեմ սկսված արշավը՝ ՀՀ առողջապահության նախարարության կողմից։

Հայտարարությունն ամբողջությամբ․

«Երևանի Սուրբ Գրիգոր լուսավորիչ բժշկական կենտրոնի ողջ անձնակազմն ու հիվանդանոցի ծառայություններից օգտված ՀՀ հարյուր հազարավոր քաղաքացիները պահանջում ենք դադարեցնել հիվանդանոցի դեմ ՀՀ առողջապահության նախարարության կողմից սկսված արշավը: Հիվանդանոցը վերակառուցվել ու ժամանակակից տեխնիկայով է հագեցել տնօրեն Արա Մինասյանի անձնական ջանքերի ու ներդրումների շնորհիվ:

Համոզված ենք, որ պարոն Մինասյանի դեմ սկսված քաղաքական արշավը լուրջ հարված է հասցնելու բժշկական կենտրոնին: Սթափության կոչ ենք անում նախարար Արսեն Թորոսյանին՝ հորդորելով զերծ պահել համակարգը հնարավոր ցնցումներից, և մեր լիակատար աջակցությունն ենք հայտնում պարոն Մինասյանին: Հետագա զարգացումների ողջ պատասխանատվությունը կրելու է ՀՀ առողջապահության նախարարությունն ու անձամբ նախարարը»:

Մեկնաբանություն
X