Ձերբակալվել է Թրամփի` պոռնոաստղ նախկին սիրուհին

Փաստաբան Մայքլ Ավենատին, ով հանդիսանում է Ստեֆանի Քլիֆորդի շահերի պաշտպանը՝ հայտնի ավելի պոռնոաստղ Սորմի Դենիելս անունով, հայտարարել է, որ իր պաշտպանյալին ձերբակալել են Կոլամբուս քաղաքում։ Հիշեցնենք, որ Սթորմի Դենիելսը հայտարարել էր, որ ժամանակին եղել է ԱՄՆ ներկայիս նախագահ Դոնալդ Թրամփի սիրուհին։

Փաստաբանը նշում է, որ Դենիելսին ձերբակալել են քաղաքի գիշերային ակումբներից մեկում իր սթրիփ պարային համարը ներկայացնելիս, որը նա պարել է երկրի ողջ տարածքում բազմիցս։ Ավենատին նկատել է, որ այդ ձերբակալությունը քաղաքական մոտիվացիա ունի եւ ինքը պայքարելու է, որ իր պաշտպանյալին ազատ արձակեն։

Մեկնաբանություն
X