ՀՀԿ-ն այս կոմայից այլևս երբեք դուրս չի գա․ Զարուհի Փոստանջյան

Երեւանի քաղաքապետարանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանն ավագանու նիստի ընդմիջմանը լրագրողների հետ զրույցում նշեց՝ նախընտրելի է, որ ընտրությունները տեղի ունենան ոչ թե այսպես արագ, այլ մի քիչ ժամանակ տրամադրվի. «Եթե նրանք չհամաձայնեն այս ավագանու կազմով ընտրությունները նշանակել այն օրը, որը մենք ենք ցանկանում, այսինքն՝ «Ելք» դաշինքի առաջարկած օրը՝ օգոստոսի 8-ին, ապա իրենք պետք է նշանակեն այն օրը, որն իրենք են ցանկանում, բայց այս պահի դրությամբ չունեն համապատասխան քվորում: Եթե որոշեն, որ պետք է իրենց նախընտրած օրն անցկացնեն, ապա մենք ժամանակավոր այս ընթացքում նույնպես թեկնածու կներկայացնենք: Մենք որոշում կկայացնենք, և այդ որոշմանը ծանոթ կլինեք»:

Փոստանջյանը նաւե նշեց, որ ՀՀԿ-ն կոմայի մեջ է եւ դրանից այլեւս երբեք դուրս չի գալու. «Այն, որ ՀՀԿ–ն ժողովրդի կողմից չունի հարգանք, միանշանակ է։ ՀՀԿ-ն այդ «կոմայից» այլեւս երբեք դուրս չի գա։ Նրանք արհեստական սնուցմամբ փորձում են իրենց կյանքը երկարաձգել»։

Աննա Պապիկյան

Մեկնաբանություն
X