Արքայազն Հարրին և Մեգան Մարքլը զանգահարել են Խաղաղության կոչնակով

Արքայազն Հարրին եւ նրա կինը՝ ամերիկացի դերասանուհի Մեգան Մարքլը Իռլանդիա են մեկնել, որտեղ զանգահարել են խորհրդանշական Խաղաղության կոչնակով։ Այս մասին գրում է The Guardian պարբերականը։ Նշենք, որ հայտնի կոչնակը գտնվում է Իռլանդիայի նախագահական պալատում, որը նախկինում եղել է բրիտանական փոխարքայի նստավայրը։ Այն խորհրդանշում է երկու պետությունների հաշտությունը։

Կոչնակը ի հայտ է եկել 1998-ի Բելֆաստի համաձայնագրի 10-ամյակի հոբելյանի առիթով։ Զանգը գտնվում է երկու կաղնիների արանքում, որոնցից մեկը բերված է Անթրիմի կոմսությունից՝ Հյուսիսային Իռլանդիա, մյուսը՝ Իռլանդիայի Հանրապետության Հարավային Դուբլինի կոմսությունից։ Նշենք, որ Բելֆաստի համաձայնագրով վերջ դրվեց Հյուսիս-Իռլանդական հակամարտությանը։ Արքայազն Հարրին նաեւ ելույթով է հանդես եկել, որտեղ բրիտանա-իռլանդական հարաբերությունները որակել է եզակի, եւ ասել, որ համատեղ պատմությունը երբեմն ունեցել է բարդ եւ ողբերգական պահեր։

Մեկնաբանություն
X