Ֆինլանդիայի նախագահը Թրամփի հետ կքննարկի Թրամփ-Պուտին հանդիպման մանրամասները

Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նինիստիեն իր ամերիկացի գործընկեր Դոնալդ Թրամփի հետ կքննարկի հուլիսի 16-ին Ֆինլանդիայի մայրաքաղաք Հելսինկիում կայանալիք ԱՄՆ եւ Ռուսաստանի նախագահների հանդիպման մանրամասները։ Այս մասին հայտնում է Euronews-ը՝ հավելելով, որ քննարկումները կընթանան Հյուսիսատլանտյան դաշինքի Բրյուսելյան գագաթնաժողովի շրջանակներում։

Ilta Lehti պարբերականն էլ հավելում է, որ Ֆինլանդիայի նախագահի սպասելիքները սպասվող հանդիպումից դարձել են ավելի լավատեսական։ Պարբերականը նկատում է, որ նախագահ Նինիստիեն առաջիկա հանդիպման հետ կապված մտքերի փոխանակություն է ունեցել նաեւ եվրոպական այլ պետությունների ղեկավարների հետ, որոնք սպասվող հանդիպումը համարել են չափազանց անհրաժեշտ։

Մեկնաբանություն
X