Թրամփն իր հարձակումների թիրախ է դարձրել Գերմանիային

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երեկվանից սկսած, երբ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ հարձակման թիրախ էր դարձրել Գերմանիան, շարունակում է նույն թափով Բեռլինի հանդեպ հարձակումները նաեւ թվիթերյան տիրույթում։ Նրա գրառումներից պարզ է դառնում, որ տարիներ շարունակ ԱՄՆ նախագահները փորձել են ստիպել, որպեսզի Գերմանիան եւ Եվրոպայի մյուս հարուստ պետությունները հնարավորինս շատ գումար հատկացնեն ՆԱՏՕ-ի ծախսերի համար, ռուսական ագրեսիայից պաշտպանվելու համար, սակայն ապարդյուն։

Թրամփը կրկին հիշատակել է, որ Միացյալ Նահանգները տասնյակ միլիարդավոր դոլարներ է ծախսում Եվրոպային սուբսիդավորելու համար եւ չափազանց շատ կորցնում է նաև առեւտրի ոլորտում, իսկ Գերմանիան միլիարդներ է ծախսում Ռուսաստանի հետ գազամուղ կառուցելու համար եւ միաժամանակ ցանկանում է պաշտպանվել նրանից։ «Անընդունելի է»,- նկատել է ԱՄն նախագահն՝ ասելով, որ բոլոր պետություններն իրենց ՀՆԱ 4 տոկոսը պետք է վճարեն ՆԱՏՕ-ին։

Մեկնաբանություն
X