ԱԺ-ն ընդունեց ճանապարհային երթևեկության կանոնների խախտման տուգանքների համաներման օրինագիծը

Ազգային ժողովն ընդունեց «Մի շարք վարչական իրավախախտումների համար կիրառված տուգանքների համաներման մասին» օրենքի նախագիծը:

Նախագծին կողմ քվեարկեց 68 պատգամավոր, դեմ՝ 1 և 2-ը՝ ձեռնպահ: Օրենքի նախագծին դեմ քվեարկեց միայն ՀՀԿ պատգամավոր Միհրան Պողոսյանը:

Նշենք նաև, որ ԱԺ-ն 78 կողմ, 1 ձեռնպահ քվեարկությամբ ընդունեց նաև «Ազդարարման համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքը:

Մեկնաբանություն
X