Միհրան Պողոսյանը «արդարության համար» կռիվ տվեց, վերջում դեմ քվեարկեց տուգանքների համաներմանը

Ազգային ժողովն այսօր երկրորդ ընթերցմամբ քննարկեց, ապա քվեարկեց և ընդունեց մի շարք վարչական իրավախախտումների համար կիրառված տուգանքների համաներման մասին օրինագիծը։ Ինչպես նշել էինք, այս առնչությամբ առաջարկներ ուներ ու փորձում էր հարց հնչեցնել Միհրան Պողոսյանը, բայց նրան թույլ չտվեցին, քանզի կանոնակարգը թույլ չէր տալիս։ Պողոսյանը անհավասարության և անարդարության տարրեր էր նկատել այս նախագծում և փորձում էր հանդես գալ «արդարության մարտիկի» դիրքերից՝ «հանուն բարեխիղճ վարորդների»։

Տարօրինակ էր, բայց երբ նախագիծը դրվեց քվեարկության, Միհրան Պողոսյանը դեմ քվեարկեց՝ այդպիսով փաստացի դեմ լինելով տուգանքների համաներմանը։ Սրանով ԴԱՀԿ ծառայության նախկին ղեկավարը թերևս փորձեց «սկբունքայնություն» ցուցաբերել և «վրեժ լուծել» նախագծի հեղինակներից իր առաջարկությունները նախագծում չներառելու և հաշվի չառնելու համար։ Միակ դեմ քվեարկողը նա էր։ Երկու հոգի էլ ձեռնպահ էին, իսկ 68 պատգամավոր՝ կողմ։

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ

Մեկնաբանություն
X