Ճապոնիայում ջրհեղեղից զոհվածների թիվը հասել է 200-ի

Ճապոնիայում տեղատարափ անձրեւների հետեւանքով առաջացած ջրհեղեղից զոհվածների թիվը հասել է 200-ի։ Այս մասին հայտնում է Kyodo լրատվական գործակալությունը։ Տեղական իշխանությունների հրապարակած տվյալների համաձայն, անհետ կորած է համարվում 60 մարդ։

Հատկապես տուժել է Հիրոսիմա, Օկայամա եւ Էխիմե պրեֆեկտուրաները։ Փրկարարական եւ որոնողական աշխատանքներին մասնակցում է ընդհանուր առմամբ 70 հազար մարդ։ Ժամանակավոր կացարաններում տեղավորվել է 30 հազար մարդ։ Դեռեւս կացարան չի տեղափոխվել 6700 մարդ։ 27 երկաթգիծ վնասվել է եւ առաջիկա օրերին վերականգնելը կլինի անհնար։

Մեկնաբանություն
X