Հանդիպել են Վլադիմիր Պուտինն ու Ալի Աքբար Վելայաթին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանդիպել է Իրանի գերագույն ղեկավարի միջազգային հարցերով խորհրդական Ալի Աքբար Վելայաթիի հետ։ Այս մասին հայտնում է RIA Novosti լրատվական գործակալությունը։ Հանդիպումը կայացել է Նովո-Օգարյովոյի նախագահական նստավայրում։

Հանդիպմանը մասնակցել են նաեւ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ու Ռուսաստանում Իրանի դեսպան Մեհբի Սանային Իրանի Գերագույն պետի խորհրդականների գրասենյակի ղեկավար Ալի Ասքար Ֆաթհի Սարբանղոլիի հետ միասին։ Օրակարգում եղել է նաեւ Սիրիական կարգավորման հարցը։

Նշենք, որ Պուտինն ավելի վաղ Սիրիական կարգավորման հարցի առնչությամբ քննարկում ունեցել էր Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ, որի ընթացքում հատուկ անդրադարձ էր կատարվել Սիրիայի տարածքում Իրանի ներկայության հարցին։

Մեկնաբանություն
X