Երևանի քաղաքապետի ընտրությունը տեղի կունենա հուլիսի 16-ին

Երեւանի քաղաքապետի արտահերթ ընտրությունը տեղի կունենա հուլիսի 16-ին՝ Ավագանիի նիստում։ Նման որոշում կայացրեց Երեւանի ավագանին` ձայների 34 կողմ, 15 դեմ, 1 ձեռնպահ հարաբերակցությամբ։ Նշենք, որ «Ելք» խմբակցությունը առաջարկում էր արտահերթ ընտրության օր նշանակել օգոստոսի 8-ը։ Եթե հուլիսի 16-ին Ավագանիի նիստում ընտրությունը չկայանա, ամենայն հավանականությամբ Երեւանի Ավագանին կգնա լուծարման եւ կնշանակվեն Երեւանի ավագանու համաքաղաքային ընտրություններ։ Նախնական հաշվարկով դա տեղի կունենա սեպտեմբերին։

Մեկնաբանություն
X