Թերեզա Մեյն աջակցում է Թրամփ-Պուտին հանդիպումը

Միացյալ Թագավորության վարչապետ Թերեզա Մեյը ողջունում է հուլիսի 16-ին Ֆինլանդիայում կայանալիք Դոնալդ Թրամփ-Վլադիմիր Պուտին հանդիպումը։ Այս մասին գրում է The Guardian պարբերականը, մանրամասնելով, որ նման հայտարարություն վարչապետ Մեյն արել է Բրյուսելում ընթացող ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին։

Ըստ այդմ, Ռուսաստանի հետ հարաբերությունների բարելավումը Մեծ Բրիտանիայի համար հանդիսանում է հեռանկարային նպատակ։ «Այդ պատճառով էլ ես ողջունում եմ նախագահ Թրամփի առաջիկա հանդիպումը նախագահ Պուտինի հետ։ ԱՄՆ եւ Ռուսաստանի միջեւ շփումների բաց խողովակները հանդիսանում են կարեւոր բանալիքները առճակատման կառավարման համար»,- մասնավորապես ասել է վարչապետ Մեյը։

Մեկնաբանություն
X