ԵՄ-Ադրբեջան Համապարփակ գործընկերության համաձայնագրի ստորագրումը շուտ չի լինելու

ԵՄ-Ադրբեջան Համապարփակ գործընկերության համաձայնագրի վերջնականացումը և ստորագրումը շուտ չի լինելու: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը:

Գրառումն ամբողջությամբ․

«Բրյուսելում է նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, որի մասնակցությամբ Մամեդյարովի և Մոգերինիի կողմից ստորագրվեց ԵՄ֊Ադրբեջան Գործընկերության գերակայություններ փաստաթուղթը 2018֊2020 թվականների համար։

Գերակա են դիտվել 4 ոլորտներ՝ տնտեսական, էներգետիկ, ինստիտուցիոնալ և միջմարդկային շփումներ։

Հատկանշական է 2 փաստ՝

  1. Այս փաստաթուղթը ստորագրվեց ԵՄ֊Ադրբեջան Համապարփակ գործընկերության համաձայնագրից ավելի շուտ։ Սա կարող է նշանակել, որ բուն համաձայնագրի նախագծի վերջնականացումը և ստորագրումը շուտ չի լինելու։

  2. Նշված փաստաթղթում Եվրոպական հանձնաժողովի կողմից առաջնահերթ չեն դրվել Ադրբեջանում մարդու իրավունքների և ժողովրդավարության խնդիրները»։

Մեկնաբանություն
X