Ջրի կռիվ

Ամռան սեզոնին մշակվող հողատարածքների ոռոգման հարցը դառնում է կենսական։ Ահազանգ ստացանք Կոտայքի մարզի Սոլակ համայնքից, որտեղ ջուր կա, ջրամատակարարումը համակարգող չկա․ ջրօգտագործման «Հրազդան» տեղամասի բաժնի պետ Վարդան Ալեքսանյանին բնակիչները մեղադրում են։ «Անցած տարի օգոստոսին սեզոնի վճարումներն արել եմ, էս տարի հուլիսն ա, ջուր չկա, չգիտեմ ոնց անեմ։ Ամբողջ մեր չարչարանքը 15-20 օրում սաղ կչորանա։ Ինքը ճիշտ չի կարողանում կազմակերպի։ Եթե ես մի հատ աշխատող ունենամ, աշխատացնեմ, գումարը չտամ, էլի՞ կաշխատի։ Ես երեկ գիշեր էլի իրեն զանգել եմ։ Ասում ա՝ էսա ջուրը հասնում ա, սպասեցի՝ էդ օրը գնաց կորավ։ Հետո ասեց՝ գիշերը ջուր եմ տալիս, էլի չտվեց։ Չգիտեմ՝ տղա ջան, ինչո՞վ կարող եք օգնել»,- ասաց Սոլակի բնակիչ Սերյոժա Բաբայանը։ Կապվեցինք Վարդան Ալեքսանյանի հետ։

«Կռիվ-ղալամաղալ չկա, էդ բնակիչները պետք ա իրար հետ յոլա գնան, ջուրն էլ բացված ա։ Ուղղակի խնդիրը նրանում ա, որ ամեն մեկն ուզում ա առաջինն ինքը ջրի։ Քանի կար, անձրեւներ էին էստեղ, հիմա միանգամից չորություն ա, ամեն մեկն ուզում ա առաջնահերթն ինքը ջրի։ Սոլակ համայնքն էն համայնքներից ա, որ ջուր ունի մի քանի տեղից՝ Սոլակի պոմպակայանից, Հրազդան-Սոլակ գծից ու էլի 2 տեղից։ Հենց նոր Սոլակի համայնքապետի հետ էի զրուցում, միասին կաշխատենք, էդ խնդիրները կլուծենք։ Մի քիչ բողոքավոր ա մեր ժողովուրդը, բայց կաշխատենք նորմալ ջրամատակարարում ապահովենք»։

Մեկնաբանություն
X