Յոթ կառույցներ ստացել են պատմության և մշակույթի անշարժ հուշարձանի կարգավիճակ

Փորձագիտական հանձնաժողովը միաձայն կողմ է քվեարկել եւ 7 կառույցներ ստացել են պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանի կարգավիճակ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել մշակույթի փոխնախարար Տիգրան Գալստյանը։

Գրառումն ամբողջությամբ․

«Փորձագիտական հանձնաժողովը միաձայն կողմ քվեարկեց եւ հետեւյալ կառույցներն ստացան պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանի կարգավիճակ՝

  1. Զվարթնոց օդանավակայանի հին մասնաշենքը

  2. Ռոսիա (Այրարատ) կինոթատրոնը (իր նախնական տեսքով)

  3. Մոսկվա կինոթատրոնի ամառային դահլիճը

  4. Հրազդան մարզադաշտը,

  5. Երեւանի մետրոպոլիտենի Հանրապետության հրապարակ մետրոյի կայարանը (իր նախնական տեսքով)

  6. Երեւանի մետրոպոլիտենի Երիտասարդական մետրոյի կայարանը

  7. Գավեսճյան ժամանակակից արվեստի կենտրոնը (Կասկադ)»:

Մեկնաբանություն
X