ԱԱԾ- ի վերջին ձերբակալությունները մի անեկդոտ են հիշեցնում

ԱԱԾ- ի վերջին ձերբակալությունները մի անեկդոտ են հիշեցնում։

Շատ տիպիկ է։

Մարդամեկը ընկերոջը պատմում է, որ «իր կնոջը բռնեցրել է սիրեկանի հետ»։

-Հետո՞,- հարցնում է ընկերը,- սպանեցի՞ր․․․

-Ուզում էի սպանել,- պատմում է,- բայց հետո մի երկու բառ փոխանակեցինք, պարզվեց, որ մի հիասքանչ անձնավորություն է․․․

Հիմա մեր ԱԱԾ-ն է։ «Բռնում», հետո մի երկու բառ է փոխանակում ու տեսնում, որ «նա մի հիասքանչ անձնավորություն է․․․»

Մտովի մի պահ վերհիշենք վերջին ձերբակալությունները։

Հասմիկ Բաբաջանյան

Մեկնաբանություն
X