«Միլանը» պարտքերի պատճառով անցել է ամերիկացի ներդրողների տիրապետության տակ

«Միլան» ֆուտբոլային ակումբն անցել է ամերիկյան ներդրողական Elliott Management կորպորացիայի տիրապետության տակ, ունեցած պարտքերի եւ դրանք վճարել չկարողանալու պատճառով։ Այս մասին հայտնում է Football Italia-ն։ Ըստ հրապարակման ակումբի նախկին սեփականատեր Լի Յունհունը եւ չինացի ներդրողները չեն կարողացել ժամանակին մարդել ամերիկյան ընկերությանը ունեցած պարտքերը, որի պատճառով էլ ակումբն անցել է Elliott Management-ին։

Հայտնի է, որ ամերիկյան ներդրողները ցանկանում են 50 միլիոն եվրո ներդնել որպեսզի կայունացվի «Միլանի» վիճակը։ Նշենք, որ ակումբի ընդհանուր պարտքը կազմում էր 220 միլիոն եվրո։

Մեկնաբանություն
X