Պատճառ չկա առանձնապես, ամեն ինչ նորմալ է, զբաղմունք կգտնեմ․ Մեխակ Ապրեսյան

Մենք արդեն տեղեկացրել էինք, որ ավելի քան 15 տարի զբոսաշրջության վարչությունը ղեկավարող, մշտապես ասուլիսներ, հարցազրույցներ տվող Մեխակ Ապրեսյանն աշխատանքից ազատման դիմում է գրել: Զբոսաշրջության վարչությունը կոմիտե դառնալուց հետո, երբ 2016թ․ ղեկավար նշանակվեց Զարմինե Զեյթունցյանը, Ապրեսյանը նրա առաջին տեղակալը դարձավ: Նա շատ ավելի լավ գիտեր ոլորտը, քան գրող Պերճ Զեյթունցյանի դուստրը, ուստի Ապրեսյանը մնաց եւ շարունակեց աշխատել:

Այժմ կոմիտեն ղեկավարում է 30-ամյա Հռիփսիմե Գրիգորյանը, ով նախկինում աշխատել է վարչությունում, նոր նախարարն էլ Արծվիկ Մինասյանն է, եւ այս փոփոխություններից նեղված՝ զբոսաշրջության ոլորտի մասնագետը լքում է պաշտոնը: Մեխակ Ապրեսյանը մեզ հետ զրույցում հաստատեց, որ աշխատանքից ազատման դիմում է գրել:

«Պատճառ չկա առանձնապես, ամեն ինչ նորմալ է, զբաղմունք կգտնեմ»,- ասաց նա՝ հրաժարվելով պատասխանել այլ հարցերի:

Մեկնաբանություն
X