Իշխող կուսակցությունը նոր գրասենյակ է բացել․ լուսանկարներ

>

Այսօր, ժամը 19:30-ին Էրեբունի 28 հասցեում բացվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության՝ Էրեբունու տարածքային գրասենյակը։ Բացման արարողությանը ներկա է եղել ողջ իշխող վերնախավը՝ իշխող կուսակցության ընդլայնված կազմով, բացի կուսակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանից, որը Բրյուսելում է գտնվում:

Կարմիր ժապավենը կտրել են առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը եւ ՔՊ նախագահ Սասուն Միքայելյանը։ Սասուն Միքայելյանը նաեւ ողջույնի խոսք է ասել, որին հաջորդել է բանկետը։

Մեկնաբանություն
X