Ձեզ հետ ունեցեք մեքենայի տիրոջ կողմից տրված լիազորագիր․ Վրաստանում ՀՀ դեսպանությունը զգուշացնում է

Վրաստանում ՀՀ դեսպանությունը տեղեկացնում է ՀՀ քաղաքացիներին․

«Հայաստանի Հանրապետության հարգելի՛ քաղաքացիներ, եթե պատրաստվում եք հատել Վրաստանի սահմանը Ձեզ վրա չգրանցված ավտոմեքենայով, ապա խնդրում ենք Ձեզ հետ ունենալ մեքենայի տիրոջ կողմից Ձեզ տրված լիազորագիրը՝ վրացերեն կամ անգլերեն լեզուներով։ Թարգմանությունը պետք է հաստատված լինի նոտարի կողմից»։

Մեկնաբանություն
X