Հայաստանը տեղեկացրել է ՀԱՊԿ-ին Նախիջևանյան սահմանին տիրող լարվածության մասին

ՀԱՊԿ Քարտուղարությունում տեղի է ունեցել ՀԱՊ Մշտական խորհրդի նիստը, որին մասնակցել են անդամ պետությունների ներկայացուցիչներին ու ՀԱՊԿ Գլխավոր քարտուղարի տեղակալները։ Ինչպես հայտնում է ՀԱՊԿ մամուլի ծառայությունը, ՀԱՊԿ-ում Հայաստանի լիազոր ներկայացուցիչ Դավիթ Վիրաբյանը տեղեկացրել է ՀԱՊԿ Մշտական խորհրդին Հայաստան-Ադրբեջան սահմանի Նախիջեւանյան հատվածում վերջին շրջանում տիրող լարվածության մասին։

Նշենք, որ վերջին ամիսներին Ադրբեջանը զգալիորեն ավելացրել է լարվածությունը Հայաստանի պետական սահմանի այդ հատվածում, խորանալով չեզոք գոտում մեջ եւ բարձունքներ են գրավել, սակայն հայկական դիրքերը ըստ ՀՀ Պնախարարության հավաստման, շարունակում են մնալ գերիշխող։

Մեկնաբանություն
X