Լյուք Բեսսոնին կրկին մեղադրել են սեքսուալ ոտնձգությունների մեջ

Եվս մեկ կին է բողոք ներկայացրել ընդդեմ կինոռեժիսոր Լյուք Բեսոնի՝ մեղադրելով նրան իր հանդեպ կատարած սեքսուալ ոտնձգությունների մեջ։ Այս մասին հայտնում է Hollywood Reporter-ը։ 27-ամյա հայցվորը, ով դերասանուհի է, հայտարարել է, որ Բեսոնի հետ մեկ բաժակ թեյ խմելուց հետո ուշագնաց է եղել եւ երբ գիտակցության է եկել, հասկացել է, որ իրեն բռնաբարել են։Բեսոնն իր հանդեպ հնչած այս նոր մեղադրանքը եւս հերքել է։

Hollywood Reporter-ը գրում է, որ ռեժիսորի 49-ամյա ասիստենտը ով զբաղվում է Բեսոնի համար դերասանների ընտրությամբ, հայտարարել է, որ ռեժիսորն իր հանդեպ սեքսուալ ոտնձգություն է իրականացրել ամեն անգամ, երբ միասին վերելակում են եղել։ Բեսոնի ներկայացուցիչները սակայն հերքել են այդ մեղադրանքը։

Մեկնաբանություն
X