Փարիզը Բաքվի հայտարարությունը համարում է կեղծ տեղեկություն

Լուրերն այն մասին, որ Փարիզը վերացրել է ֆրանսիական ընեկությունների կողմից Ադրբեջանին զենքի վաճառքի վրա դրված արգելքը, կեղծ է եւ չի համապատասխանում իրականությանը։ Այս մասին հայտնում է Երեւանում ֆրանսիական դեսպանատունը։

Նշենք, որ ավելի վաղ AzeriDefence-ը հայտարարել էր, որ ֆրանսիական ռազմաարդյունաբերական համալիրին պատկանող ընկերությունները կներկայացվեն Բաքվում տեղի ունենալիք ռազմական ինդուստրիայի ցուցահանդեսում եւ նաեւ Փարիզը վերացրել է Ադրբեջանին ֆրանսիական ընկերությունների կողմից զենքի վաճառքի արգելքը։ Նշենք, որ արգելքը սահմանվել էր, հաշվի առնելով, որ Բաքուն հանդիսանում է հակամարտող կողմ ԼՂ հակամարտության մեջ։

Մեկնաբանություն
X