«Ինդիանա Ջոնսի» նոր սերիան հետաձգվել է 1 տարով

«Ինդիանա Ջոնս-5»-ի ներկայացումը հետաձգվել է մեկ տարով։ Այս մասին հայտնում է Variety-ն։ Հայտնի ֆիլմաշարի նոր սերիայի ներկայացման հետաձգումը պայմանավորված է սցենարային աշխատանքներում ի հայտ եկած խնդիրների հետ։

Հիշեցնենք, որ այս ֆիլմն էկրան էր բարձրանալու 2020 թվականի հուլիսի 9-ին, սակայն նոր ժամկետի համաձայն, դա տեղի կունենա 2021-ի հուլիսի 9-ին։ Նշենք նաեւ, որ ֆիլմի ռեժիսորը Սթիվեն Սպիլբերգն է, իսկ գլխավոր դերակատարըէ 75-ամյա Հարիսոն Ֆորդը։ Սցենարի հեղինակը Լոուրենս Քեզդանն է, ով գրել է «Ինդիանա Ջոնս՝ կորսված տապանի որոնումների» սցենարը։

Մեկնաբանություն
X