Մահացել է աշխարհի ամենատգեղ շունը

Անգլիական Ժա Ժա անունը կրող բուլդոգը, որը համարվում է մոլորակի ամենատգեղ շունը, մահացել է 9 տարեկան հասակում։ Ինչպես փոխանցում է Star Tribune պարբերականը, այս մասին հայտարարել է շան տիրուհին՝ Մեգան Բրեյնարդը։

Հրապարակման մեջ նշվում է, որ այս տարվա հունիսի 30-ին ԱՄՆ Կալիֆորնիա նահանգում տեղի է ունեցել «Ամենատգեղ շունն աշխարհում» 30-րդ մրցանակաբախշությունը եւ 9-ամյա բուլդոգը զարմացրել է ժյուրիին իր տգեղությամբ։

Ժա Ժան ստացել է «Գրան պրին», որպես աշխարհի ամենատգեղ շուն, իսկ Մեգան Բրեյնարդը՝ 1,5 հազար դոլար մրցանակը։ Մեգանը պարբերականի հետ զրույցում պատմել է, որ Ժա Ժային գտել է Միսուրիի անտուն կենդանիների համար նախատեսված կենտրոններից մեկում, 4 տարի առաջ, երբ շունն արդեն 5 տարեկան էր եւ նրան տվել է այդ անունն ի պատիվ դերասանուհի Ժա Ժա Գաբորի։

Մեկնաբանություն
X