Ճապոնիայում ջրհեղեղից զոհերի թիվը հասել է 176-ի

Ճապոնիայում տեղատարափ անձրեւների հետեւանքով առաջացած ջրհեղեղներից զոհերի թիվը հասել է 176-ի։ Այս մասին հայտնում է Associated Press լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով բնական աղետի 5-րդ օրվա համար հրապարակված պաշտոնական տվյալները։

Տասնյակ անհետ կորածների որոնողական աշխատանքները շարունակվում են արդեն 5-րդ օրը։ Փրկարարական աշխատանքներին ներգրավված է մի քանի տասնյակ հազար մարդ, որոնց մի մասը՝ կամավորներ։

Ճապոնիայի վարչապետ Սինդձո Աբեն, ըստ պաշտոնական լրահոսի, այսօր կայցելի Կուրասիկի քաղաք, որն ամենից շատն է տուժել։ Բնական աղետից հատկապես տուժել է Հիրոսիմա պրեֆեկտուրան։

Մեկնաբանություն
X