Թրամփը Պուտինի հետ կհանդիպի՝ համատեղ աշխատանքի ուղիներ գտնելու տրամադրվածությամբ․ Մայքլ Փենս

ԱՄՆ փոխնախագահ Մայքլ Փենսը հայտարարել է, որ հուլիսի 16-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ կհանդիպի՝ համատեղ աշխատանքի ուղիներ գտնելու տրամադրվածությամբ։

Այս մասին հայտնում է Fox News-ը։

«Նախագահ Թրամփը հստակ հասկացրեց, որ մեր շահերը մրցակցային են, սակայն պետք է գտնել ուղիներ համատեղ աշխատելու այն ոլորտներում, որտեղ մեր շահերը համընկնում են՝ Սիրիայում տեւական լուծում գտնելու համար»,- ասել է փոխնախագահ Փենսը։

Նա նաեւ նկատել է, որ երկու երկրների միջեւ գոյություն ունեն այլ վիճելի հարցեր եւս։ «ԱՄՆ նախագահն ասել է բազմիցս, որ հավատում է բանակցություններին եւ հավատում է այն բանին, որ մյուս լիդերների հետ միասին պետք է նստել եւ հասկանալ՝ կան ուղիներ փոխհարաբերություններում առաջընթաց գրանցելու համար»,- հավելել է ԱՄՆ փոխնախագահը։

Մեկնաբանություն
X