ԱՄՆ-ն եւս 200 միլիարդ դոլարի չինական ապրանքների վրա մաքսատուրք է սահմանել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը որոշում է կայացրել չինական ապրանքների հավելյալ խմբաքանակի վրա եւս սահմանել մաքսատուրքեր։ Նոր մաքսատուրքերի տակ հայտնված ապրանքների ընդհանուր արժեքը կազմում է 200 միլիարդ դոլար։

Այս մասին հայտնում է Reuters լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով ԱՄՆ առեւտրային ներկայացուցիչ Ռոբերտ Լայթհայզերի տարածած հայտարարությունը։ Միեւնույն ժամանակ The Wall Street Journal-ն էլ, Սպիտակ տանն ունեցած սեփական աղբյուրներին հղում տալով, հաղորդում է, որ այս նոր մաքսատուրքերը մտցվելու են ի պատասխան Չինաստանի կողմից սահմանված ամերիկյան մի շարք ապրանքատեսակների 25 տոկոսանոց մաքսային դրույքաչափի, որն իր հերթին հանդիսանում էր ԱՄՆ կողմից ավելի վաղ սահմանված պողպատ-ալյումինային եւ տեխնոլոգիական մաքսատուրքի պատասխանը։

Մեկնաբանություն
X