Ռուսաստանը փոխում է ավտոմեքենաների գրանցման կարգը

Ռուսաստանի Պետդուման առաջիկայում օրենք կընդունի, որով փոփոխություններ կկատարվեն ավտոմեքենաների գրանցման կարգում։ Այս մասին հայտնում է «Коммерсантъ» պարբերականը` վկայակոչելով օրենքի նախագծի վերջնական խմբագրության տեքստը։

Փոփոխություններից մեկը վերաբերվում է պաշտոնական դիլերներից մեքենա գնողներին։ Նոր օրենքով արդեն գնորդը պարտավորված չի լինի պետավտոտեսչություն գնալու՝ մեքենան գրանցելու համար։ Դա անելու համար ավտոդիլերը կստանա հատուկ մասնագիտացված կազմակերպության կարգավիճակ եւ կմտնի հատուկ ռեեստրի մեջ, որից հետո ավտոսալոնի աշխատողները իրենք կկարգավորեն գրանցման հետ հարցերը եւ տվյալները կփոխանցեն պետավտոտեսչություն, ինչից հետո նաեւ համարանիշները կկարողանան պատրաստել եւ դրական պատասխան պետավտոտեսչությունից ստանալուց հետո կկարողանան մեքենայի բանալու հետ ողջ կոմպլեկտը հանձնել գնորդին։

Այս ծառայությունը կլինի վճարովի եւ կունենա իր որոշակի տարիֆը։ Նոր օրենքով նաեւ երկու նոր տերմին կներմուծվի՝ պետական ռեգիստրացիոն համար եւ պետական ռեգիստրացիոն նշան։ Պետավտոտեսչությունը կգրանցի միայն համարը, որը բաղկացած կլինի տառերից եւ թվերից, իսկ նշանը գնորդը կստանա ավտոսալոնից կամ արտադրողից։ Նոր օրենքը վերացրել է այսպես ասած՝ գեղեցիկ համարանիշերի հասկացությունը։

Մեկնաբանություն
X