Մահացել է գրող, հրապարակախոս Կարեն Սիմոնյանը

Կյանքից հեռացել է գրող, հրապարակախոս, թարգմանիչ, դրամատուրգ Կարեն Սիմոնյանը։ Նա մահացել է երեկ գիշեր՝ Փարիզում։ Կարեն Սիմոնյանի առավել հայտնի ստեղծագործություններից են «Մարսեցիները», «Թափառող մոլորակը», «Ներսես Մաժան դեղագործը», «Երկիր են վերադառնալու երեքը»։

Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել ֆեյսբուքյան օգտատեր Ալիկ Ասատրյանը։ Նա գրել է ՝

«Հուլիս 8-ի լույս 9-ի գիշերը Փարիզի Մոնսուրի հիվանդանոցում, ծանր բայց բարեբախտաբար կարճատեւ հիվանդությունից վախճանվեց քաղաքական ու հասարակական գործիչ, 90 ական թվակաների Հայաստանի քաղաքական վտարանդի, գրող Կարէն Ա. Սիմոնեանը:

Երկար տարիներ Կարէնը ապրելով օտարության մեջ, երբեք չդադարեց ապրել հայրենիքի ցավով, խոսեց և գրեց այդ մասին մինչև անգամ իր կյանքի վերջին օրերը: Կարէնը բազմաթիվ գրքերի և աշխատություների հեղինակ է, անծայրածիր էներգիայով լի մի մարդ, սիրում էր կյանը, և գնահատում իր ամեն մի օրը, աշխատում և աշխատում , հանկարծ օրը անտեղի չանցներ:Կարէնը ապրեց իրեն տրված ժամանակը լիարժեք:

Անկախ մեր տարիքային մեծ տարբերությունից Կարէնի հետ ընկերներ ենք եղել 30 ից ավելի տարիներ, այո Կարէնի հետ դա հնարավոր էր: Ցավում եմ և ցավակցում Կարէնի ընտանիքին , հարազատներին և ընկերներին: Աստված հոգին լուսավորի»։

Մեկնաբանություն
X