Մխիթար Հայրապետյանը իր ընկերներին տանում է նախարարություն

Սփյուռքի հայտնի նախարար Մխիթար Հայրապետյանը շարունակում է «իր» նախարարությունում պաշտոններ բաժանել ակտիվիստ ընկերներին։ Բացի նրանց հետ տեղ-մեղ գնալուց, ժամանակ անցկացնելուց, աշխատանքային ժամերին իր կաբինետում սելֆիներ անելուց, փաստորեն նրանց նաեւ աշխատանքի է տեղավորում։

Այժմ էլ նախարարությունում աշխատանքի է անցել քաղաքացիական ակտիվիստ Անուշ Լալայանը։ Նա ֆեյսբուքյան իր էջում նշել է նոր աշխատանքի մասին, օգտատերերը հետաքրրքվել են՝ ի՞նչ աշխատանք է կատարելու, Լալայանը պատասխանել է՝ փոխնախարարի հետ կապվելու հարցով կարող եք դիմել։

Նշենք, որ մի խումբ ջահել ակտիվիստներ կառավարությունում արդեն յուղալի պաշտոններ են ստացել, եւ չի բացառվում, որ անգործ մնացած եւս մի 2 հոգու Սփյուռքի նրանց ընկեր-նախարարը գործ կտա։ Ի դեպ, վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ վերջերս Սփյուռքի փոխնախարար նշանակվեց ակտիվիստ Արամայիս Գրիգորյանը, որը ակտիվ մասնակցում էր «Հրապարակ»-ի դեմ տարվող ֆլեշմոբին, մերժում լրատվամիջոցին։

Մեկնաբանություն
X