Գրքասերների կառավարության նիստը՝ լուսանկարներով (ֆոտոշարք)

>

Կառավարության այսօրվա նիստը մեկնարկեց նվեր ստացած գրքերի մասին վարչապետի հայտարարությամբ։ Ինչպես արդեն տեղեկացրել էինք, «Անտարեսը» գրքեր է նվիրել կառավարության անդամներին, որոնք դրված էին նրանց սեղաններին։ Այնուհետև Նիկոլ փաշինյանն անդրադարձավ քննչական գործողությունների արդյունքում պետական բյուջե մուտք արված գումարներին, որոնք կազմում են 20 միլիարդ 622 միլիոն դրամ կամ 42 մլդ դոլար։

Նիստին ներկայացվեց նաև Քննչական կոմիտեի նոր նախագահը Հայկ Գրիգորյանը, որի թեկնածությունը միաձայն ընդունվեց։

Ներկայացնում ենք կառավարության նիստից առաջ և նիստի ընթացքում Hraparak.am-ի արած լուսանկարները, որոնցում հատկապես շատ ուրախ են դուրս եկել ուժային կառույցի ղեկավարները, մասնավորապես՝ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը, ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը։

Ֆոտոշարքը՝ սլայդում։

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ

Մեկնաբանություն
X