Ցուցասրահ՝ նվիրված թավշյա հեղափոխությանը

Հայաստանի պատմության թանգարանում 5 օր կհատկացվի ցուցասրահ՝ նվիրված թավշյա հեղափոխությանը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը։

Գրառումն ամբողջությամբ․

«Տեղեկացնում եմ, որ Հայաստանի պատմության թանգարանում 5-օրյա ժամկետում կհատկացվի ցուցասրահ՝ նվիրված թավշյա հեղափոխությանը: Երկուշաբթի օրը աշխատանքային խումբը կապ կհաստատի թանգարանի տնօրեն պարոն Գրիգորյանի հետ և հնարավորինս սեղմ ժամկետներում կսկսի ցուցասրահը համապատասխան նմուշներով համալրելն ու կահավորելը: Ցուցասրահի պաշտոնական բացման մասին կտրամադրենք լրացուցիչ տեղեկատվություն»:

Մեկնաբանություն
X