Ես Քոչարյանի խոսնակի խոսնակը չեմ, որ մեկնաբանեմ նրա արտահայտությունները․ ՀՔԾ պետ

Հատուկ քննչական ծառայության ղեկավարը չի ցականում մեկնաբանել Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկոտ Սողոմոնյանի խոսքերը՝ Քոչարյանին հարցաքննելու, Մարտի մեկի թեմայով Սահմանադրությունն ու օրենքները խախտել-չխախտելու վերաբերյալ։

Սողոմոնյանը երեկ լրագրողների հետ զրույցում ասել էր․ «ՀՔԾ-ի հաղորդագրությունը ծաղր է օրենքի նկատմամբ: Մեր գործընկերը լավ արտահայտվեց՝ ասելով՝ չեմ հավատում, որ այդ տեքստը գրել է իրավաբան: Ես էլ չեմ հավատում»։

«Ես չեմ ցանկանում մեկնաբանել նախկին նախագահի խոսնակի արտահայտությունները, քանի որ ես խոսնակի խոսնակը չեմ հանդիսանում»,- ասաց Սասուն Խաչատրյանը։

Հիշեցնենք՝ ՀՔԾ-ն ծանուցագիր է ուղարկել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին՝ կանչելով նրան հարցաքննության Մարտի մեկի գործով։ Վիկտոր Սողոմոնյանն էլ հայտարարեց, որ Քոչարյանը չի խուսափում հարցաքննության ներկայանալուց, պազրապես նա հիմա գտնվում է արտերկրում, և Հայաստան կվերադռանա ամսի 25-ից ոչ շուտ։

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ

Մեկնաբանություն
X