«Հրապարակ». Արմեն Գրիգորյանի հանդիպումը Նիկոլայ Պատրուշևի հետ հարթ չի ընթացել

Հուլիսի 6-ին ՀՀ ԱԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը պատմական հանդիպում ունեցավ ՌԴ ԱԱԽ քարտուղար Նիկոլայ Պատրուշեւի հետ։ Պատմական՝ քանի որ Գրիգորյանի անձի հետ կապված՝ ռուսական կողմը վերապահում ունի՝ որպես ակնհայտ արեւմտամետի։ Սակայն հանդիպումը, ինչպես տեղեկացանք, հարթ չի ընթացել։

Պատրուշեւը հայտարարել է, որ Ռուսաստանը ԼՂ հարցում փուլային տարբերակի կողմնակիցն է, իսկ Արմեն Գրիգորյանը չի համարձակվել առարկել ավագ գործընկերոջը։ Արդյունքում ՌԴ ԱԱԽ-ն հաղորդագրություն է տարածել՝ գրելով, որ Ռուսաստանը տարածաշրջանում կայունության եւ ԼՂ խնդրի «խաղաղ փուլային կարգավորման» կողմնակիցն է։ Այն տարածելուց հետո հայկական կողմը գերջանքեր է գործադրել այն սրբագրելու՝ «փուլային կարգավորում» բառերը տեքստից հանելու համար։ Սքրինշոտները մեր տրամադրության տակ են։

Մեկնաբանություն
X