Կառավարության նախագիծը՝ աղետի գոտու բնակարանային խնդիրների լուծման վերաբերյալ

ՀՀ կառավարությունը Աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման նպատակով պետական աջակցու­թյամբ իրականացվող բնակարանային ապահովման ծրագրի (այսուհետ՝ ծրագիր) շահառու ճանաչված ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման վերաբերյալ նախագիծ է դրել շրջանառության մեջ արդարադատության նախարարության e-draft.am կայքում։ Նախագծով առավարությունն առաջարկում է «Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N1 հավելվածում կատարել վերաբաշխում և Լոռու մարզպետարանին հատկացված 458,118.0 հազ. դրամ միջոցներից 452,604.3 հազ. դրամն ուղղվել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի գյուղական բնակավայրերում ծրագրի շահառու ճանաչված և ծրագրի շրջանակներում կառուցապատողի կողմից շինարարությունն սկսված՝ առավել բարձր պատրաստականության կիսակառույց բնակելի տներ ունեցող 44 ընտանիքին ուղղակի ֆինանսական աջակցության տրամադրմանը։

Նախագծով նաև ֆինանսական այլ վերաբաշխումներ և փոփոխություններ են առաջարկվում։ Նախագծի հիմնավորման մեջ նշված է, որ աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման նպատակով պետական աջակցությամբ իրականացվող բնակապահովման ծրագրի (այսուհետ՝ ծրագիր) շրջանակներում ՀՀ Շիրակի, Լոռու և Արագածոտնի մարզերի բնակավայրերում շահառու ճանաչված 5381 ընտանիքից 2008-2017 թվականներին՝ մոտ 65 մլրդ. դրամ միջոցների հաշվին, լուծվել է 4839 ընտանիքի բնակարանային խնդիր։

Արդյունքում դեռ լուծում է պահանջում ծրագրի շահառու ճանաչված 542 ընտանիքի բնակարանային խնդիր, որի համար պահանջվում է մոտ 4.0 մլրդ. ՀՀ դրամ: Խնդրի ամբողջական լուծումը ՀՀ կառավարության ծրագրով նախատեսված է մինչև 2020 թվականի տարեվերջ:

  ՀՀ 2018 թվականի պետական բյուջեով ծրագրի իրականացման համար հատկացվել է 460.0 մլն. ՀՀ դրամ, որը նախատեսված է ուղղել ՀՀ Լոռու մարզի գյուղական բնակավայրերի՝ առավել բարձր պատրաստականության կիսակառույց բնակելի տներ ունեցող ընտանիքներին ուղղակի ֆինանսական աջակցության տրամադրմանը:

Ըստ այդմ, նշված գումարից 1,882.0 հազ. դրամը ՀՀ կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N424-Ն որոշմամբ առանձնացվել է ծրագրի շրջանակներում կառուցապատողի կողմից ծրագրի շահառուներից ձեռքբերված տնամերձ հողամասերը (կատարված բարելավումներով հանդերձ) նախկին սեփականատերերին վերադարձնելու, ինչպես նաև ՀՀ կառավարության 2017 թվականի հուլիսի 6-ի N812-Ա որոշման համաձայն ՀՀ Լոռու մարզպետարանին ամրացված թվով 258 բնակելի տները ծրագրի շահառուներին նվիրելու գործընթացի ապահովման՝ պայմանագրերի նոտարական վավերացման համար:

Արդյունքում, ըստ կառավարության, անհրաժեշտություն է առաջանում ամրագրել մնացած 458,118.0 հազ. դրամի հաշվին իրականացվելիք միջոցառումները:

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ

Մեկնաբանություն
X