Պետք է ականատես լինենք գողացված միլիոնների վերադարձին․ ԳԽ պատգամավոր

1990-95 թթ․ Գերագույն խորհրդի պատգամավոր Մեխակ Գաբրիելյանի հետ զրույցում հետաքրքրվեցինք, թե ԱԱԾ ամենօրյա ռեժիմով իրականացվող բացահայտումներն ինչ կարող են տալ հասարակության, պետության առողջացման առումով։ Կա տեսակետ, որ այդ ամենն իրականացվում է այն նպատակով, որպեսզի Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը ԱԺ ապագա ընտրությունների ժամանակ կարողանան շատ ձայներ ստանալ։ «Ես համամիտ չեմ այդ տեսակետին։

Եթե Նիկոլ Փաշինյանն ունենար նման մտադրություն, ապա նա կարող էր, օրինակ, հունիսին, հուլիսին անցկացնել ԱԺ ընտրություններ եւ նվազագույնը իննսուն տոկոս ձայն ստանալ։ Այդ տեսակետը ճիշտ չէ։ Ես կարծում եմ, որ նա փորձում է այն հակահայկական, հակապետական ամբողջ աղտոտությունը մաքրել, ցույց տալ, որ որեւէ մեկը չպետք է շարունակի այդ եղանակով գործել, ինչպես եղել է անցյալում։ Մենք պետք է ականատես լինենք գողացված միլիոնների վերադարձին պետբյուջե, որպեսզի դրանք ծառայեն մեր պետությանը։ Մտածելակերպի խնդիր է։ Նրանք, ովքեր մտածում են այդ կերպ, մտածում են հին եղանակով։ Գոնե առաջիկա ամիսներին Փաշինյանն ու իր թիմակիցները նման քայլերով ձայներ շահելու խնդիր չունեն, որովհետեւ իրենք արդեն շահել են ժողովրդի ձայները»,- արձագանքեց Գերագույն խորհրդի պատգամավորը։

Մեկնաբանություն
X